Գաղտնիության քաղաքականություն

Company about

Օրենքները եւ քաղաքականությունը, գաղտնիության քաղաքականություն
Քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես է softprof.am հավաքագրում, օգտագործում, պահպանում եւ բացահայտում գրանցված օգտատերերի տեղեկատվությունը: Այս քաղաքականությունը տարածվում է կայքի, նրա բոլոր սուբ-դոմենների, բոլոր պրոդուկտների եւ ծառայությունների վրա, որ ներկայացված են softprof.am կայքում:

Այս էջը իր մեջ պարունակում է տեղեկատվություն, որը մենք կամ այլ երրորդ անձիք կարող են ստանալ, երբ մուտք ենք գործում կայք:

Քաղաքականության էությունը կայանում է գաղտնիության մեջ:

Գաղտնիության քաղաքականությունը ուղղակիորեն տարածվում է այս կայքի և դրանում ներկայացված տեղեկության վրա: Այն չի կիրառվում որևէ այլ կամ երրորդ անձանց կայքերի վրա, որոնք կարող են պարունակել նշումներ մեր կայքի վերաբերյալ, կամ որոնցից կարող են կատարվել հղումներ մեր կայք, ինչպես նաև մեր կայքից հղումներ այլ կաքեր:

Ստացված տեղեկատվությունը

Երբ դուք այցելում եք մեր կայք, մենք նույնականացնում ենք Ձեր IP հասցեն, դոմեյնի անունը, որտեղից մուտք եք գործում (օրինակ, «yandex.ru»), տվյալ IP –ի գրանցման երկիրը, ինչպես նաև ամրագրում ենք մեր կայքում մի էջից մյուսների անցումները: Տվյալներն, որ մենք ստանում ենք կայքում, կիրառվում են հեշտացնելու կայքից օգտվելու գործընթացը: Կայքի այցելության ժամանակ այն հավաքում է միայն ընդհանուր տեղեկություն, որ տրամադրում է Ձեր բրաուզերը:

Կայքը օգտագործում է ստանդարտ տեխնոլոգիա, որ կոչվում է «Cookies» («կուկի»)՝մոնիտորի էկրանի պարամետրերին համապատասխան ներկայանալու համար: «Cookies» - ը իրենից ներկայացնում է վեբ-կայքի տվյալների փաթեթ, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա: «Cookies» - ը պարունակում է տեղեկություն, որ կարող է անհրաժեշտ լինել, կայքը կարգավորելու համար – այնպիսիք ինչպիսիք են, թե ինչ էջեր եք այցելել, ինչ է բեռնվել, Ինտերնետ - ծառայությունների մատակարարման դոմենի անունը, երկիրը, ինչպես նաեւ այլ վեբ կայքերի հասցեներ, որոնցից այցելել են կայք և այլն:

Այս տեխնոլոգիան կիրառվում է նաև կայքում Yandex/Rambler/Google և այլ ընկերության հաշվիչներ տեղադրելու համար:

«Cookies» տեխնոլոգիան չի պարունակում որևէ անձնական տեղեկություն Ձեր մասին:

Նյութերը առանց «cookies» տեխնոլոգիաի դիտելու համար, կարող եք Ձեր բրաուզերը կարգավորել այնպես, որ այն չընդունի «cookies», կամ տեղեկացնի Ձեզ դրանց մասին: “Կուկի” ֆայլի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ հետևյալ հղումից http://ru.wikipedia.org/wiki/HTTP_cookie:

Բացի այդ, կայքը օգտագործում է վեբ-սերվերի ստանդարտ հնարավորություններ (տեղեկամատյաններ)՝ կայքի այցելուների թվի հաշվարկի, սերվերի տեխնիկական հնարավորությունների գնահատման, վարկանիշների համար: Մենք կիրառում ենք այս ինֆորմացիան որոշելու համար, թե որքան է այցելության քանակը կայքում և դասավորում ենք էջերն օգտատերերին առավել հարմար տարբերակով՝ կայքի բովանդակությունը այցելուների համար դարձնելով հնարավորինս օգտակար: Մենք գրանցում ենք կայքում շարժումների տեղեկատվությունը, այլ ոչ թե առանձին այցելուներին, այնպես որ անձամբ Ձեզ վերաբերվող ոչ մի ինֆորմացիա չի կարող պահպանվել կամ օգտագործվել կայքի ադմինիստրացիայի կողմից՝ առանց Ձեզ տեղյակ պահելու:

Մենք նաև կուտակում ենք տեղեկատվություն այն օգտատերերից, ովքեր այցելելով մեր կայք գրանցվում են, պատվերի դիմում են ներկայացնում, հատուկ ձև են լրացնում, կամ կայքում այլ ակտիվություն են ցուցաբերում: Օգտատերերից անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել նշել անունը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսի համարը, կրեդիտ քարտի տվյալները: Սական մեր կայք կարող են այցելել նաև առանց գրանցվելու: Մենք հավաքագրում ենք անձնական տվյալներ, եթե նրանք անձամբ են ներկայացնում մեզ: Օգտատերերը կարող են հրաժարվել անձնական տվյալներ տրամադրելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է խանգարել օգտվել կայքի առանձին ֆունկցիաներից:

Ինչպե՞ս ենք կիրառում հավաքագրված տեղեկատվությունը:

softprof.am կարող է հավաքագրել և կիրառել օգտատերերի անձնական տեղեկատվությունը հետևյալ դեպքերում.

  • Հաճախորդների սպասարկման կատարելագործման համար: Ձեր տրամադրված տեղեկատվությունը կօգնի մեզ ավելի արդյունավետ արձագանքել հաճախորդների հարցումներին:
  • Անհատականացնելու օգտագործողի փորձը: Մենք կարող ենք օգտագործել այդ տեղեկատվությունը որոշելու համար, թե կայքի այցելուներից ովքեր են առավել հետաքրքրվում մատուցվող ծառայություններից եւ ռեսուրսներից:
  • Կայքի կատարելագործման համար: Մենք օգտագործում ենք Ձեր կողմից տրամադրված հետադարձ կապը, որպեսզի բարելավենք կայքում ներկայացված ապրանքներն ու ծառայությունները:
  • Վճարման համակարգերի ձեւակերպման համար: Մենք կարող ենք կիրառել օգտատիրոջ մասին տեղեկատվությունը միայն ու միայն պատվերի գրանցման և վճարման դեպքում: Մենք չենք տրամադրում այդ ինֆորմացիան այլ երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է ծառայություն մատուցելու համար:
  • Օգտատերերին որոշ թեմաների շուրջ ինֆորմացիա ուղարկելու համար, որ մեր կարծիքով նրանց կհետաքրքրի:
  • Էլ.-հասցեին պարբերաբար նամակներ ուղարկելու համար, որոնք կարող են ներառել ընկերության մասին նորություններ, թարմացումներ, տեղեկատվություն ապրանքների եւ ծառայությունների մասին և այլն:Եթե օգտատերը հրաժարվում է բարբերաբար նամակներ ստանալուց, կարող է նշել այդ մասին կամ կայքի միջոցով կապնվելով մեզ հետ տեղեկացնել:
  • Ինչպես ենք պաշտպանում Ձեր տեղեկությունը

    Մենք համապատասխան անվտանգության միջոցներ ենք ձեռնարկում տվյալների հավաքագրման, պահպանման եւ մշակման համար՝ պաշտպանելով դրանք չլիազորված մուտքերից, փոփոխելուց, բացահայտելուց կամ ոչնչացնելուց (անունը, գաղտնաբառը, գործարքի մասին տեղեկություն եւ այլ տվյալներ, որ պահվում են մեր կայքում):

    Անձնական տվյալներին ընդհանուր մուտք

    Մենք չենք վաճառում, չենք փոխանակում կամ վարձով չենք տրամադրում օգտատերերի անձնական ինֆորմացիան: Մենք կարող ենք կիսվել ամփոփ, ընդհանուր, ժողովրդագրական, անձնական տեղեկատվություն չպարունակող տվյալներով մեր գործընկերների և գովազդատուների հետ վերոնշյալ նպատակներով: Մենք կարող ենք օգտվել երրորդ անձանց մատուցվող ծառայություններից, որը կօգնի մեզ կառավարել մեր բիզնեսը, կամ մեր անունից վարել այնպիսի գործունեություններ, ինչպիսիք են ՓՈՍՏԱՅԻՆ, վիճակագրական եւ այլ ուսումնասիրություններ: Մենք կարող ենք կիսվել այդ տեղեկատվությամբ այդ երրորդ անձանց հետ սահմանափակ նպատակներով՝ Ձեր կողմից տրված համապատասխան թույլտվության հիման վրա:

    Գաղտնիության քաղաքականության պայմանների փոփոխություններ

    softprof.am իրավասու է իր հայեցողությամբ ցանկացած ժամանակ թարմացնել այս գաղտնիության քաղաքականությունը: Տվյալ դեպքում, մեր կայքի գլխավոր էջում մենք կտեղադրենք ծանուցում և կիրազեկենք Ձեզ այդ մասին էլ.-փոստի միջոցով: Մենք խորհուրդ ենք տալիս օգտատերերին պարբերաբար ստուգել այս էջը՝ տեղյակ լինելու ցանկացած փոփոխությունների, թե ինչպես ենք մեք պաշտպանում Ձեր անձնական ինֆորմացիան:

    Ձեր համաձայնությունը այդ պայմանների հետ

    Այցելելով կայք`Դուք հայտնում եք այս քաղաքականության հետ Ձեր համաձայնության մասին: Եթե ​​դուք համաձայն չեք այս քաղաքականության հետ, խնդրում ենք չօգտվել մեր կայքից: Քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելուց հետո՝ կայքից Ձեր շարունակական օգտվելը կդիտարկվի որպես համաձայնություն այդ փոփոխությունների հետ:

    Պատասխանատվությունից հրաժարում:

    Հիշե՛ք, երրորդ անձանց այլ կայքեր մուտք գործելիս սույն փաստաթղթում նշված գաղտնիության քաղաքականության կանոններիը ենթակա չեն: Մեր կայքի ղեկավարությունը պատասխանատվություն չի կրում այլ կայքեր գործողությունների համար:

    Ինչպե՞ս կապնվել Մեզ հետ:

    Եթե ​​ունեք հարցեր գաղտնիության քաղաքականության հետ կապված, կայքից օգտվելու, կամ կայքի հետ կապված այլ հարցեր, խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ կոնտակտներով՝

    “Սոֆթ Պրոֆ” ՍՊԸ

    ՀՀ, Երևան, Ա.Խաչատրյան փ. 15-20

    Հեռ.՝ (+374) 91 43-11-19

    info@softprof.am

    www.softprof.am