“Սոֆթ Պրոֆ” ընկերությունը զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ: Մենք առաջարկում ենք լուծումներ ինչպես փոքր բիզնեսի, այնպես էլ խոշոր կազմակերպությունների և հանրապետական տվյալների պահոցների ստեղծման և ղեկավարման համար:
Մեր աշխատակիցները մինչև 2014թ. աշխատել են Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, առանձին լաբորատորիայի կազմում և մեր հիմնական համապետական նախագծերը մշակվել են այդ ժամանակահատվածում:
Տվյալների պահոցների ղեկավարման համար վերջին շրջանում մեր մշակումները վերաբերում են հատուկ ծրագրային, տեխնոլոգիական և լեզվային գործիքակազմերի մշակումների, որոնք ապահովում են մեծ տվյալների բազաների հետ դյուրին աշխատանքը, մասնավորապես՝
DataArm Framework
DataArm Framework-ը իրենից ներկայացնում է ծրագրային հարթակ (Data provider collector), որի տեխնոլոգիական գործիքակազմը և ֆունկցիոնալ հնարավորությունները ապահովում են տարատեսակ տվյալների պահոցների (Oracle, PostgreSql, MySql, Linter և այլն, ինչպես նաև NoSql Leviathan-Vostan պահոցի) կառավարումը և դյուրին կերպով օգտագործումը կլիենտային կիրառական ծրագրերի կողմից, անկախ նրանից, թե ինչ պլատֆորմում են դրանք մշակվել:
DataArm Framework-ը օգտագործողին առաջարկում է այնպիսի լեզվային և ֆունկցիոնալ հնարավորություններ, որոնք ապահովում են կլիենտային կիրառական ծրագրերի և տվյալների պահոցում իրականացվող բիզնես պրոցեսների իրարից անկախ աշխատանքը: Տվյալների պահոցի հետ աշխատող ծրագրային միջոցները աշխատում են կիրառական սերվերների վրա և ապահովում են կապը կլիենտային կիրառական ծրագրերի և տվյալների պահոցում իրականցվող բիզնես պրոցեսների միջև: Բիզնես պրոցեսները տվյալների պահոցում իրականացվում են որոշակի սցենարների միջոցով: Սցենարների նկարագրման համար մշակվել է հատուկ լեզու: Այդ լեզվի ինտերպրետատորը մշակվել է որպես web service, որն ապահովում է սցենարների կատարումը տվյալների պահոցում և ստացված արդյունքի վերադարձը: Կլիենտ – սերվեր տվյալների փոխանակումը կատարվում է SOAP ստանդարտին համապատասխան: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս առանց մեծ ջանքերի ազդել տվյալների հիմնական պահոցում կատարվող բիզնես պրոցեսների վրա, դյուրին կերպով ավելացնել նոր սցենարներ կամ փոխել դրանք, դյուրին կերպով իրականացնել անցումը մեկ տվյալների պահոցի տեսակից` մյուսին: Մասնավորապես, DataArm Framework-ի գործիքակազմը հնարավորություն է տալիս նաև ներկայումս շահագործվող ծրագրային համակարգերի տվյալների պահոցի տեսակի փոփոխություն (oracle –ից PostgreSql, MySql… կամ Leviathan-Vostan՝ եղած տվյալների բազայի կառուցվածքի համապատասխան փոփոխությունից և տվյալների միգրացիան կատարելուց հետո): Այս դեպքում կլիենտային ծրագրերին կառաջարկվի այնպիսի ֆունկցիաներ, որոնք կապահովեն տվյալների պահոցի հետ հարցումների կազմակերպումը և ստացված արդյունքների մշակումը: Մասնավորապես, տվյալների պահոցում բիզնես պրոցեսի իրականացման համար որպես սցենար, այս դեպքում, կարող է հանդես գալ, օրինակ, արդեն պատրաստի աշխատող Sql արտահայտությունը:
Համակարգը նախատեսված է ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների մշակման, անձնագրային տվյալների նույնականացման և անձնագրային գործառույթների ավտոմատացման համար:
Տվյալների պահոցը իրականացված է Oracle DB –ի հիմքի վրա և պարունակում է տվյալներ յուրաքանչյուր քաղաքացու մասին, որն ապրում է ՀՀ հանրապետությունում: Քաղաքացու նույնականացման համար համակարգը գեներացնում է անձնական համար (հանրային ծառայությունների համարանիշ), որը համարվում է նույնականացման բանալի հանրապետության բոլոր տվյալների պահոցների համար: Նորածինների համար անհատական համարանիշը գեներացվում է Հանրապետության քաղաքացիության կացության ակտերի գրանցման բաժիններից ստացված տվյալների հիման վրա: Պետական գերատեսչությունները և կազմակերպությունները, ինչպես նաև բանկերը web սերվիսների միջոցով կապված են բնակչության պետական ռեգիստրի համակարգի հետ և ստանում են օրենքով սահմանված պահանջված տվյալները:
Համակարգը նախատեսված է ՀՀ ընտրողների ռեգիստրի ձեւավորման եւ վարման համար: ՀՀ ընտրողների ռեգիստրի համար հիմք է հանդիսանում ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների բազան: Համակարգն ապահովում է ՀՀ ընտրատարածքների և ընտրատեղամասերի հասցեների նկարագրման տվյալների մուտքագրումը, փոփոխումը և պահպանումը, ՀՀ բնակչության պետական ռեգիստրից ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ընտրումը և ըստ տեղամասերի բաշխումը: Համակարգը հնարավորություն է տալիս ձևավորել և ստանալ ՀՀ 4 տիպի ընտրությունների (ՀՀ նախագահի, ՀՀ ազգային ժողովի, ՀՀ տեղական ինքնակառավարման, հանրաքվե) անցկացման համար նախատեսված նախնական և վերջնական ընտրացուցակները ըստ ընտրատեղամասերի:
Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգում` ամբուլատոր և պոլիկլինիկական բուժհաստատություններում, հիվանդանոցներում, մարզային եւ պետական առողջապահական գործակալություններում բուժծառայության, սպասարկաման և ֆինանսական գործառույթների արդյունավետ կառավարման ապահովում:
MIDAS համակարգը 2003 թ արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին ՙԻնֆորմացիոն տեխնոլոգիաներ՚ բաժնում:
Նախատեսված է ՀՀ Ճանապարհային ոստիկանության տվյալների մշակման, գործառույթների ավտոմատացման համար, այն ապահովում է`
-տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցում, տրանսպորտային միջոցների նույնականացում, հաշվառում և տեխնիկական վկայագրերի ստացում, վարորդական իրավունքի քննությունների ավտոմատացում,
-վարորդական իրավունքի վկայակաների ստացում և հաշվառում,
-վարորդների կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների տվյալների մշակում, գործառույթների ավտոմատացում և ֆինանսական հաշվետվությունների ստացում:
Տերմինալը օգտագործողի համար հանդիսանում է դրամատուփ` գումարը մուտք անելու և հետ վերցնելու հնարավորությամբ, ինչպես նաև, համակարգը հնարավորություն է տալիս տերմինալներից կատարել վճարումներ, տարբեր գնումներ web խանութներում, հեռախոսի լիցքավորում, վաուչերների գնում, խաղադրույքների կատարում (Effbet, casino …)
Այժմ համակարգը շահագործվում է Նիդեռլանդներում: