SOFTPROF / SOFTWARE ENGINEERING

Ծրագրավորում.

Նոր ծրագրերի ստեղծում, կատարելագործում, սպասարկում

Մենք առաջարկում ենք լուծումներ ինչպես փոքր բիզնեսի, այնպես էլ խոշոր կազմակերպությունների և հանրապետական տվյալների պահոցների ստեղծման և ղեկավարման համար:

CONNECTED BY DESIGN
⌘ APPLICATIONS
▤ DATABASES
〈/〉 WEB SERVICES
D↗
DataArmFRAMEWORK
SYSTEM CONNECTED
40°10′55″N   44°30′47″EFIG. 01 — DATA ARCHITECTURE
01 — SOFTPROF LLCԾառայություններ ↓YEREVAN, ARMENIA
Վեբ ծրագրավորում✳Բջջային հավելվածների ստեղծում✳Լոկալ ցանցեր✳Ավտոմատ կառավարման համակարգեր✳Տվյալների բազաներ✳
01 / Մեր մասին

Մեր մասին.

SOFTPROF LLC / ARMENIA

“Սոֆթ Պրոֆ” ընկերությունը զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ: Մենք առաջարկում ենք լուծումներ ինչպես փոքր բիզնեսի, այնպես էլ խոշոր կազմակերպությունների և հանրապետական տվյալների պահոցների ստեղծման և ղեկավարման համար:

Մեր աշխատակիցները մինչև 2014թ. աշխատել են Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, առանձին լաբորատորիայի կազմում և մեր հիմնական համապետական նախագծերը մշակվել են այդ ժամանակահատվածում:

D↗
OUR TECHNOLOGY

DataArm Framework

Տվյալների պահոցների ղեկավարման համար վերջին շրջանում մեր մշակումները վերաբերում են հատուկ ծրագրային, տեխնոլոգիական և լեզվային գործիքակազմերի մշակումների, որոնք ապահովում են մեծ տվյալների բազաների հետ դյուրին աշխատանքը, մասնավորապես՝

Մանրամասն+

DataArm Framework

DataArm Framework-ը իրենից ներկայացնում է ծրագրային հարթակ (Data provider collector), որի տեխնոլոգիական գործիքակազմը և ֆունկցիոնալ հնարավորությունները ապահովում են տարատեսակ տվյալների պահոցների (Oracle, PostgreSql, MySql, Linter և այլն, ինչպես նաև NoSql Leviathan-Vostan պահոցի) կառավարումը և դյուրին կերպով օգտագործումը կլիենտային կիրառական ծրագրերի կողմից, անկախ նրանից, թե ինչ պլատֆորմում են դրանք մշակվել:
     DataArm Framework-ը օգտագործողին առաջարկում է այնպիսի լեզվային և ֆունկցիոնալ հնարավորություններ, որոնք ապահովում են կլիենտային կիրառական ծրագրերի և տվյալների պահոցում իրականացվող բիզնես պրոցեսների իրարից անկախ աշխատանքը: Տվյալների պահոցի հետ աշխատող ծրագրային միջոցները աշխատում են կիրառական սերվերների վրա և ապահովում են կապը կլիենտային կիրառական ծրագրերի և տվյալների պահոցում իրականցվող բիզնես պրոցեսների միջև: Բիզնես պրոցեսները տվյալների պահոցում իրականացվում են որոշակի սցենարների միջոցով: Սցենարների նկարագրման համար մշակվել է հատուկ լեզու: Այդ լեզվի ինտերպրետատորը մշակվել է որպես web service, որն ապահովում է սցենարների կատարումը տվյալների պահոցում և ստացված արդյունքի վերադարձը: Կլիենտ – սերվեր տվյալների փոխանակումը կատարվում է SOAP ստանդարտին համապատասխան: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս առանց մեծ ջանքերի ազդել տվյալների հիմնական պահոցում կատարվող բիզնես պրոցեսների վրա, դյուրին կերպով ավելացնել նոր սցենարներ կամ փոխել դրանք, դյուրին կերպով իրականացնել անցումը մեկ տվյալների պահոցի տեսակից` մյուսին: Մասնավորապես, DataArm Framework-ի գործիքակազմը հնարավորություն է տալիս նաև ներկայումս շահագործվող ծրագրային համակարգերի տվյալների պահոցի տեսակի փոփոխություն (oracle –ից PostgreSql, MySql… կամ Leviathan-Vostan՝ եղած տվյալների բազայի կառուցվածքի համապատասխան փոփոխությունից և տվյալների միգրացիան կատարելուց հետո): Այս դեպքում կլիենտային ծրագրերին կառաջարկվի այնպիսի ֆունկցիաներ, որոնք կապահովեն տվյալների պահոցի հետ հարցումների կազմակերպումը և ստացված արդյունքների մշակումը: Մասնավորապես, տվյալների պահոցում բիզնես պրոցեսի իրականացման համար որպես սցենար, այս դեպքում, կարող է հանդես գալ, օրինակ, արդեն պատրաստի աշխատող Sql արտահայտությունը:

OraclePostgreSQLMySQLSOAP
02 / Ծառայություններ

Ծառայություններ.

SOFTWARE · SYSTEMS · INFRASTRUCTURE

Վեբ ծրագրավորում

Կայքերի ստեղծում, կայքերի առաջխաղացում, վեբ դիզայն

Բջջային հավելվածների ստեղծում

Բջջային հավելվածների ստեղծում

Լոկալ ցանցեր

Լոկալ ցանցերի նախագծում, կառուցում, թեստավորում, օպտիմիզացիա, սպասարկում

Ավտոմատ կառավարման համակարգեր

Ավտոմատ կառավարման համակարգերի նախագծում, մշակում, սպասարկում

Տվյալների բազաներ

Տվյալների բազաների նախագծում, ստեղծում, սպասարկում

03 / Մեր աշխատանքները

Մեր աշխատանքները.

SELECTED WORK / 01—05
01 / 05
ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ (2005թ.)
Պետական ռեգիստրՆախագիծ / 01

ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ (2005թ.)

Համակարգը նախատեսված է ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների մշակման, անձնագրային տվյալների նույնականացման և անձնագրային գործառույթների ավտոմատացման համար: Տվյալների…

Մանրամասն

Համակարգը նախատեսված է ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների մշակման, անձնագրային տվյալների նույնականացման և անձնագրային գործառույթների ավտոմատացման համար:
Տվյալների պահոցը իրականացված է Oracle DB –ի հիմքի վրա և պարունակում է տվյալներ յուրաքանչյուր քաղաքացու մասին, որն ապրում է ՀՀ հանրապետությունում: Քաղաքացու նույնականացման համար համակարգը գեներացնում է անձնական համար (հանրային ծառայությունների համարանիշ), որը համարվում է նույնականացման բանալի հանրապետության բոլոր տվյալների պահոցների համար: Նորածինների համար անհատական համարանիշը գեներացվում է Հանրապետության քաղաքացիության կացության ակտերի գրանցման բաժիններից ստացված տվյալների հիման վրա: Պետական գերատեսչությունները և կազմակերպությունները, ինչպես նաև բանկերը web սերվիսների միջոցով կապված են բնակչության պետական ռեգիստրի համակարգի հետ և ստանում են օրենքով սահմանված պահանջված տվյալները:

02 / 05
ՀՀ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ (2006թ.)
Ընտրական համակարգՆախագիծ / 02

ՀՀ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ (2006թ.)

Համակարգը նախատեսված է ՀՀ ընտրողների ռեգիստրի ձեւավորման եւ վարման համար: ՀՀ ընտրողների ռեգիստրի համար հիմք է հանդիսանում ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների…

Մանրամասն

Համակարգը նախատեսված է ՀՀ ընտրողների ռեգիստրի ձեւավորման եւ վարման համար: ՀՀ ընտրողների ռեգիստրի համար հիմք է հանդիսանում ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների բազան: Համակարգն ապահովում է ՀՀ ընտրատարածքների և ընտրատեղամասերի հասցեների նկարագրման տվյալների մուտքագրումը, փոփոխումը և պահպանումը, ՀՀ բնակչության պետական ռեգիստրից ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ընտրումը և ըստ տեղամասերի բաշխումը: Համակարգը հնարավորություն է տալիս ձևավորել և ստանալ ՀՀ 4 տիպի ընտրությունների (ՀՀ նախագահի, ՀՀ ազգային ժողովի, ՀՀ տեղական ինքնակառավարման, հանրաքվե) անցկացման համար նախատեսված նախնական և վերջնական ընտրացուցակները ըստ ընտրատեղամասերի:

03 / 05
MIDAS (1 – 3) ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (2002թ. – 2009թ.)
ԱռողջապահությունՆախագիծ / 03

MIDAS (1 – 3) ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (2002թ. – 2009թ.)

Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգում` ամբուլատոր և պոլիկլինիկական բուժհաստատություններում, հիվանդանոցներում, մարզային եւ պետական առողջապահական…

Մանրամասն

Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգում` ամբուլատոր և պոլիկլինիկական բուժհաստատություններում, հիվանդանոցներում, մարզային եւ պետական առողջապահական գործակալություններում բուժծառայության, սպասարկաման և ֆինանսական գործառույթների արդյունավետ կառավարման ապահովում:
MIDAS համակարգը 2003 թ արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին ՙԻնֆորմացիոն տեխնոլոգիաներ՚ բաժնում:

04 / 05
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ – ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ (2010թ. – 2014թ.)
Ճանապարհային ոստիկանությունՆախագիծ / 04

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ – ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ (2010թ. – 2014թ.)

Նախատեսված է ՀՀ Ճանապարհային ոստիկանության տվյալների մշակման, գործառույթների ավտոմատացման համար, այն ապահովում է` -տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի…

Մանրամասն

Նախատեսված է ՀՀ Ճանապարհային ոստիկանության տվյալների մշակման, գործառույթների ավտոմատացման համար, այն ապահովում է`
-տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցում, տրանսպորտային միջոցների նույնականացում, հաշվառում և տեխնիկական վկայագրերի ստացում, վարորդական իրավունքի քննությունների ավտոմատացում,
-վարորդական իրավունքի վկայակաների ստացում և հաշվառում,
-վարորդների կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների տվյալների մշակում, գործառույթների ավտոմատացում և ֆինանսական հաշվետվությունների ստացում:

05 / 05
Վճարային տերմինալային համակարգ  CashPro
Վճարային համակարգՆախագիծ / 05

Վճարային տերմինալային համակարգ CashPro

Տերմինալը օգտագործողի համար հանդիսանում է դրամատուփ` գումարը մուտք անելու և հետ վերցնելու հնարավորությամբ, ինչպես նաև, համակարգը հնարավորություն է տալիս տերմինալներից…

Մանրամասն

Տերմինալը օգտագործողի համար հանդիսանում է դրամատուփ` գումարը մուտք անելու և հետ վերցնելու հնարավորությամբ, ինչպես նաև, համակարգը հնարավորություն է տալիս տերմինալներից կատարել վճարումներ, տարբեր գնումներ web խանութներում, հեռախոսի լիցքավորում, վաուչերների գնում, խաղադրույքների կատարում (Effbet, casino …)

Այժմ համակարգը շահագործվում է Նիդեռլանդներում:

04 / Հետադարձ կապ

Հետադարձ կապ↗

info@softprof.am

ՀՀ, Երևան, Ա.Խաչատրյան փ. 15-20

(+374) 91 43-11-19margaryan@hotmail.com

Գաղտնիության քաղաքականություն